icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Տնտեսվել է երեք միլիոնից ավել գումար / 18-02-2019


2019 թվականի հունվարի 31-ին «ԱՀ ԱՆ-ՇՀԱՊՁԲ-19/1» ծածկագրով շրջանակային համաձայնագրի հայտերի բացման ժամանակ 2-րդ չափաբաժնով՝ Ինսուլին գլարգին 100 ՄՄ/3մլ, բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները նախահաշվային արժեքից բարձր լինելու պատճառով վարվել են բանակցություններ: Արդյունքում ՄԼՆ ֆարմ ՍՊԸ-ն ԱՀ առողջապահության նախարարությանը հատուկ գին է ներկայացրել` նվազեցնելով նախապես ներկայացրած գնային առաջարկը 41.2 %-ով:
Տնտեսված գումարը կազմել է 3 319 200 մլն ՀՀ դրամ, որն էլ հետագայում կօգտագործվի լրացուցիչ դեղորայք ձեռք բերելու նպատակով: