icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հադրութի բուժմիավորումում վերանորոգում է իրականացվում / 14-02-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը փետրվարի 13-ին այցելել է Հադրութի շրջանային բուժմիավորում:
Այցի նպատակը Եգիպտոսի Հայոց թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանի կողմից բարեգործական հիմունքներով մոտ 400 քառակուսի մետր մակերսով կանանց կոնսուլտացիայի և ծննդաբերական բաժանմունքի վերանորգման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալն է:
Նախարարը տվել է համապատասխան ցուցումներ շինարարության ընթացքի վերաբերյալ, այնուհետև շրջել բուժմիավորման մյուս բաժանմունքներով:
Հարկ է նշել, որ 2018 թվականին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից վերանորոգվել է Հադրութի շրջանային բուժմիավորման նկուղային հարկում տեղակայված 150 քմ մակերեսով ապաստարանը և նախատեսվում է 2019 թվականին բուժմիավորումում ստեղծել անհետաձգելի բուժօգնության ծառայություն, վերակառուցել ու վերանորոգել նախատեսված 120 քմ տարածքը, ինչպես նաև կազմակերպել համապատասխան մասնագետների վերապատրաստման գործընթացը։