icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում գրանցվել է հիվանդության թեթևակի աճ / 12-02-2019


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով ԱՀ-ում հիվանդության թեթևակի աճ է գրանցվել:
Այսօրվա դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 54 հիվանդ, որից 38-ը երեխաներ են: Հիվանդներից 14 մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 5-ը երեխաներ են:
Հանրապետությունում շարունակվում է վերին սուր շնչառական վարակների նկատմամբ ամենօրյա մշտադիտարկումը:
Վերին շնչառական հիվանդությունների ուղիների սուր վարակների պատճառով հանրապետության դպրոցներում բացակաների թիվը 10 % է, իսկ իսկ նախադպրոցական հաստատություններում՝ 15 %:
Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է, որ տանը հիվանդ երեխա լինելու դեպքում թույլ չտալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, այլ դիմել բժշկի:
Տնային պայմաններում չօգտագործել հակաբիոտիկներ: Իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է օգտագործել հնարավորինս շատ հեղուկ, մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև վարել առողջ ապրելակերպ: