icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Շրջանները բժիշկներով համալրման նոր ծրագիր / 04-02-2019


2019 թվականից ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և Արցախի Հանրապետության շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարգը:
Համաձայն կարգի նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին տրամադրել միանվագ ֆինանսական աջակցություն` 30 000 ՀՀ դրամ գումարի չափով, բացառությամբ իր բնակության վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ այլ բնակավայր ուղեգրվող բժիշկ-մասնագետի և յուրաքանչյուր ամիս ֆինանսական աջակցություն` իր բնակության վայրում տվյալ ամսվա համար հաշվարկված հիմնական աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ բնակության վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ այլ բնակավայր ուղեգրվող բժիշկ-մասնագետին՝ տվյալ ամսվա համար հաշվարկված հիմնական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Նոր աշխատանքի վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող բժիշկ-մասնագետին բնակելի տարածության վարձակալության համար յուրաքանչյուր ամիս տրվում է նաև ֆինանսական աջակցություն:
Սահմանվել է նաև ֆինանսական աջակցության տրամադրման առավելագույն ժամկետ՝ 10 տարի: