icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է / 29-01-2019


Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է «Արևիկ» բուժմիավորում` տեսակցել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին, այդ թվում 11-ամյա Տիգրան Սաիյանին:
Երեխայի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, առկա է դրական դինամիկա:
Նախարար Բաղրյանը շրջել է նաև բուժմիավորման ինֆեկցիոն բաժանմունքով, տեսակցել հիվանդանոցային բուժում ստացող հիվանդներին:
ԱՀ առողջապահության նախարարությունը շարունակում է իրականացնել սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը:
Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: