icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Մեկնարկել է էլեկտրոնային առողջապահական համակարգը / 29-01-2019


Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական բաժանմունքում ներ է դրվել էլեկտրոնային առողջապահական համակարգ:
էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման համար պոլիկլինիկական բաժանմունքի ընդունարանը և բժիշկների կաբինետները ամբողջությամբ հագեցվել են համապատասխան համակարգիչներով, որը գործում է հատուկ ծրագրով: Ընդունարանում տեղադրվել է տերմինալ, որը հսկվում է 8 համակարգիչների կողմից: Ծրագիրն առցանց է. բժիշկներն իրենց կաբինետներից կարողանում են պատկերացում կազմել, թե ինչքան մարդ կա ընդունարանում և սպասող հիվանդը նույնպես կարողանում է իմանալ, թե տվյալ պահին բժշկին քանի մարդ է սպասում:
Էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը, որը սկսվել է 2018 թվականի վերջին, հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ունենալ բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը թույլ կտա ավտոմատացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը:
Առողջապահության համակարգում ամբողջական էլեկտրոնային առողջապահական ծրագրի ներդրման ավարտից հետո Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև հեռախոսակապի միջոցով պոլիկլինիկաներում հերթագրվել համապատասխան բժիշկների մոտ: