icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ընդլայնվում են համագործակցության շրջանակները / 23-01-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հունվարի 23-ին ընդունել է Մոսկվայի «ՎԻՎԱ» բարեգործական (Благотворительный фонд «ВИВА») խմբի ներկայացուցիչը Արցախում Նարինե Դավիդյանին:
Հանդիպման ընթացքում Նարինե Դավիդյանը նախարարին ներկայացրել է «ՎԻՎԱ» խմբի կողմից Արցախի առողջապահության համակարգի համար բարեգործական հիմունքներով տրամադրված բժշկական սարքավորումների վերաբերյալ և նշել, որ կազամակերպությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցության շրջանակները:
Քննարկվել են համակարգին առաջնահերթ անհրաժեշտ սարքավորումների պահանջարկը, այնուհետև նախարար Բաղրյանը շնորհակալություն է հղել «ՎԻՎԱ» կազմակերպությանը կատարած աշխատանքների համար և հույս հայտնել հետագա համագործակցության գործում: