icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ժան-Միշել Էքերյանը կրկին Արցախում է / 21-01-2019


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հունվարի 21-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան-Միշել Էքերյանին:
Նախարար Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին ԱՀ առողջապահության համակարգին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար, կարևորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը:
Այցի շրջանակներում Ժան-Միշել Էքերյանի կողմից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության համար նվիրատվության կարգով տրամադրվել է լապորոսկոպիկ սարքի օպտիկա, իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորմանը`պոլսօքսիմետր-Masimo:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման շրջանակները: