icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը համակարգի 2018թ.-ի գործունեության վերաբերյալ հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով / 11-01-2019


 Այսօր կայացել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի մամուլի ասուլիսը:
Ողջունելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին` նախարար Բաղրյանը նախ ներկայացրել է 2018 թվականի համակարգի գործունեությունը, կարևոր ձեռքբերումները և առաջիկայում նախատեսվող ծրագրերը:
Ա. Բաղրյանի խոսքով` Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված առողջապահության բնագավառի ծախսերը կազմել են 6 151,8 մլն դրամ, 2017 թվականի 5 996,8 մլն դրամի փոխարեն, որը համախառն ներքին արդյունքում կազմում էր 2.1 %, իսկ ԱՀ պետական բյուջեում 6.1%:
«Արցախի առողջապահության համակարգի 2018թ. կատարողականը կազմել է 5 952 803, 620 հազար դրամ: Բյուջեն կատարվել է 96,7 %-ով: Արցախի առողջապահության նախարարությունը հաշվետու տարում ուշադրություն է դարձրել հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման, մոր և մանկան առողջության պահպանման, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բոլոր բուժհիմնարկների անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրման գործընթացին, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման, անվճար և արտոնյալ պայմաններում դեղորայք ստանալու իրավունք ունեցող բնակչությանը անհրաժեշտ դեղորայքով ապահովմանն, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանն ու այլ խնդիրների»,-ասել է Ա.Բաղրյանը:
Նախարարի տեղեկացմամբ` շարունակվել են հետևողական աշխատանքները համակարգը բժշկական կադրերով համալրելու գործընթացում: 2018 թվականին հանրապետության բուժհիմնարկներ աշխատանքի է ուղեգրվել 19 բժիշկ:
2018 թվականին վերապատրաստվել է համակարգի 50 բժիշկ, որից 43-ը Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհիմնարկներում և 7-ը արտասահմանյան երկրներում:
Կազմակերպվել են նաև տարբեր սեմինարներ՝ մասնավորապես ուռուցքաբանություն, սրտաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և էլեկտրոնային առողջապահություն թեմաներով։
Անցած տարվա կարևոր ձեռքբերումներից  Արայիկ Բաղրյանը առանձնացրել է մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդնումը և նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը, որը մոտ օրերս արդեն կտեղադրվի Հանրապետական բժշկական կենտրոնում:
«Որպես աջակցություն հանրապետության բնակչությանը ԼՂՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի N 23-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն՝ մինչև 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող անձանց դրամական օգնության տրամադրման չափը մինչև 50%-ի փոխարեն դարձվել է 100%, սակայն որը չպետք է գերազանցի 2 մլն դրամը:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդնման ուղղությամբ, որի կիրառման արդյունքում կկարգավորվի ինչպես քաղաքացիների հերթագրման գործընթացը, այնպես էլ փաստաթղթաշրջանառությունը։
Անցած տարի հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 510 հազար ամբուլատոր հաճախում, 2017 թվականի 500 հազար դիմաց: Հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19.200 մարդ։
Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար 2018 թվականի տարեկան կտրվածքով կատարվել է 295 209 լաբորատոր-գործիքային հետազոտություն և 32 219 դժվարամատչելի հետազոտություն: Այն 2017 թվականին կազմել էր համապատասխանաբար 207 734 և 24 013 հետազոտություն»,- ասել է Ա. Բաղրյանը, և ավելացրել , որ հաշվետու տարում հանրապետության բուժհիմնարկներում կատարվել է 6426 վիրահատություն, որից ստացիոնար՝ 4954 և ամբուլատոր՝ 1472։
Հայաստանի Հանրապետությունից և արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում ինչպես Ստեփանակերտ քաղաքի, այնպես էլ Հանրապետության տարբեր շրջանների բուժհիմնարկներում կատարվել են տարբեր հիվանդություններով տառապող մի շարք հիվանդների ընդունելություն, այդ թվում 2774 խորհրդատվություն, 2139 հետազոտություն և 498 վիրահատություն։ Մասնագետների կողմից իրականացված միջամտություններից որոշը Արցախում իրականացվել են առաջին անգամ:
Առողջապահության նախարարը նշել է, որ կորոնարոգրաֆիա հետազոտության ու պլանային կարգով ստենտի տեղադրման համար քաղաքացին վճարում է արժեքի 40%-ը, անհետաձգելի դեղապատ ստենտի տեղադրման դեպքում արժեքի 30%-ը, իսկ անհետաձգելի ոչ դեղապատ ստենտի տեղադրումը, ինչպես նաև վերը նշված դեպքերի գումարի մյուս մասը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
«Վերանորոգվել է Հադրութի շրջանային բուժմիավորման նկուղային հարկում տեղակայված 150 քմ մակերեսով ապաստարանը և նախատեսվում է 2019 թվականին բուժմիավորումում ստեղծել անհետաձգելի բուժօգնության ծառայություն, վերակառուցել ու վերանորոգել նախատեսված 120 քմ տարածքը, ինչպես նաև կազմակերպել համապատասխան մասնագետների վերապատրաստման գործընթացը։
Բացի այդ բարեգործական հիմունքներով գյուղական բուժակ-մանկաբարձական կետերը համալրվել են «ԱՎԵ» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից ստացված արյան մեջ շաքարի պարունակությունը չափելու սարքերով։
2018 թվականին նախարարության ենթակա բուժհիմնարկների միջոցով հանրապետության բնակչությանը անվճար տրամադրվել է 253 338, 852 հազ. դրամ գումարի դեղորայք, որից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման համար նախատեսված գումարով 178 322, 500 հազ. դրամ գումարի չափով, իսկ բուժհիմնարկների բյուջեի հաշվին՝ 75 016, 452 հազ. դրամ գումարի չափով։
Պետական բյուջեից հիվանդների բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով հատկացված 164 831, 4 հազ. դրամ գումարից 146 964, 8 հազար դրամ համաձայն ԼՂՀ կառավարության 2013 թվականի հունվարի 29-ի թիվ 23-Ն որոշման հատկացվել է առողջապահության նախարարության կողմից որոշ հիվանդություններով տառապող 261 քաղաքացիների` բուժման ծախսերի փոխհատուցման նպատակով, 5 852, 0 հազ.դրամ 472 քաղաքացիների այլ քաղաքային բուժման նպատակով ճանապարհածախսի փոխհատուցում, և 12 014, 626 հազ.դրամ 93 հիվանդի սանիտարական տրանսպորտով տեղափոխման համար, -ասել է նախարարն` ընդգծելով, որ ացած տարի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն են ուղեգրվել թվով 900 հիվանդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 0,6%-ը:
2019 թվականին նախատեսվում է շրջանային բժշկական հաստատությունները բժիշկ մասանգետներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրել պետական պատվերի շրջանակներում ուսումնառած բժիշկ մասնագետին:
«Նախարարի ընդունելության օրերին, որը իրականացվում է շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին,  2018 թվականին կատարվել է 757 անձանց ընդունելություն, նախորդ տարվա` 167-ի փոխարեն: Բարձրացված հարցերին տրվել համապատասխան լուծումներ: Բնակչության համար այս աստիճան հասանելիությունը միտված է բնակչության խնդիրներին և ոլորտի հետ կապված դժգոհություններին առավել իրազեկ լինելու համար, այդ թվում նաև համապատասխան քայլեր ձեռնարկելու դրանց նվազեցման և ի սպառ վերացման ուղղությամբ»,- ընդգծել է Արայիկ Բաղրյանը։
Նախարար Բաղրյանը պատասխանել է նաև լրագրողների բազմաբնույթ հարցերին: Նախարարի ելույթը ամբողջությամբ` այստեղ. Մամուլի ասուլիս