icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Խուսափենք սուր շնչառական հիվանդություններց / 11-01-2019


Հունվարի 11-ի դրությամբ հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում վերին շնչառական հիվանդությունների պատճառով բացակաների թիվը կազմում է 1.5%:
Գրիպով չհիվանդանալու համար առողջապահության նախարարությունը կրկին հորդորում և հիշեցնում է.
. խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
.եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան՝ մի թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
մի թույլ տվեք ձեր աշխատկիցներին հիվանդ վիճակում հաճախել աշխատանքի, ավելին՝ եթե նրանց աշխատանքն անմիջական կապ ունի երեխաների, հիվանդների, այցելուների և պացիենտների հետ,
. եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան՝ հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի  զբաղվեք ինքնաբուժմամբ,
.մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
. հագնվե´ք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
. պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
. օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
. հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
. հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով: