icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Այցելություն «Արևիկ» մանկական բուժմիավորում / 10-01-2019


Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է «Արևիկ» մանկական բուժմիավորում` տեսակցել վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող երեխաներին և շմոլ գազով թունավորված Նատալի Մուսայելյանին:
Մասնագետները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության, օրգան-համակարգերի հետ կապված խնդիրներ չկան: Երեխայի հետ աշխատում է նաև հոգեբանը:
Այնուհետև նախարար Բաղրյանը մանկական բուժմիավորումում հանդիպել է մանկապարտեզների ու դպրոցների բուժքույրերի հետ:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակների նկատմամբ օրական մշտադիտարկումը: Համաճարակաբանական իրավիճակը հանգիստ է և վերահսկելի:
Հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, դպրոցներում և մանկապարտեզներում հիվանդության հետագա տարածումը կանխելու համար նախարար Արայիկ Բաղրյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել «համաճարակային ֆիլտր»: