icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի աշխատանքը տոնական օրերին / 08-01-2019


Ամանորյա տոնական օրերին Արցախի Հանրապետության առողջապահության համակարգը աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով:
Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի հրամանի բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:
Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) նկատմամբ համաճարակաբանական հսկողություն:
Տոնական օրերին հանրապետությունում կատարվել են շտապ բժշկական օգնության 487 կանչեր, որից 274-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 213-ը՝շրջաններում:
Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 1060 դեպք, որից 0-18 տարեկան՝ 391 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 202 հիվանդ, որից 0-18 տարեկան՝ 51-ը:
Համաձայն Արցախի Հանրապետության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության անհետաձգելի բուժօգնության բաժանմունք են դիմել 274 քաղաքացիներ՝ նախորդ տարվա 321-ի փոխարեն, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 55, նախորդ տարվա 89-ի փոխարեն: Կենտրոնում կատարվել է 12 անհետաձգելի վիրահատություն: