icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի Ամանորյա ուղերձը / 28-12-2018


Առողջապահության համակարգի հարգելի՛ աշխատողներ, հայրենակիցներ.

Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ամանորը մարդկության ամենահրաշալի ու ընտանեկան տոնն է, որը նոր հույսեր է պարգևում բոլորիս:
Առողջապահության ոլորտը առանձնահատուկ նշանակություն ունի յուրաքանչյուր հանրապետությունում, այդ թվում նաև մեր Արցախ աշխարհում և դրա վառ ապացույցներից է, որ այսօր համակարգը առաջընթաց զարգացում է ապրում:
Երկրի ղեկավարությունը գնահատելի քայլեր է կատարում ոլորտի զարգացման, ինչպես նաև բուժաշխատողների նյութական ապահովության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որը պարտավորեցնում է մեզ նվիրված աշխատանքով պատասխանել դրան:
Հարգելի՛ գործընկերներ, այս հրաշալի տոների կապակցությամբ Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, խաղաղություն ու նորանոր ձեռքբերումներ:
Թող որ 2019 թվականին հայկական երկու հանրապետությունների սահմանները մշտապես լինեն խաղաղ ու անառիկ:

                                                                                     

                                                                                       Ամանորյա  բարեմաղթանքներով՝
                                                ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան