icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ռուբեն Բաղդասարյանը Մարտունու ՇԲՄ-ի տնօրեն / 21-12-2018


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր այցելել է Մարտունու շրջանային բուժմիավորում, որտեղ անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Ռուբեն Բաղդասարյանին:
Նախարարը բարձր գնահատելով նախկին տնօրեն Գրիգորի Գասպարյանի ավանդը համակարգում շնորհակալություն է հայտնել նրան բազմամյա ու անձնվեր աշխատանքի համար և մաղթել հաջողություններ:
Այնուհետև Արայիկ Բաղրյանը շնորհավորել է Ռուբեն Բաղդասարյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու վստահություն հայտնել հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի համար: