icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բացառիկ օնկոգինեկոլոգիական վիրահատություն Արցախում / 18-12-2018


Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում առաջին անգամ կատարվեց արգանդի մարմնի պոլիպի հեռացում՝ ՀՌՍ (հիստերոռեզեկտոսկոպի) օգնությամբ։
ՀՌՍ հատուկ վիրահատող գործիք է՝ օժտված տեսախցիկով, որը հնարավորություն է տալիս կատարել արգանդի պատերի մանրակրկիտ զննում ու անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն։
Ներկայումս  առաջատար առողջապահական հիմնարկները զինված են նման գործիքներով և Արցախի համար շատ կարևոր է հետ չմնալը։ Այժմ շնորհիվ ՀՌՍ առկայության շատ հիվանդներ չեն մեկնի այլ քաղաքային բուժման: