icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հաշմանդամները որպես հասարակության լիարժեք քաղաքացիներ / 03-12-2018


1992թ.ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը սևեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:
Օրվա կապակցությամբ այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում կազմակերպվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի գործունեությանը նվիրված ֆոտոցուցահանդես:
Ցուցահանդեսում ներկայացվել են սահմանափակ կարողություններով անձանց բուժման գործընթացներին վերաբերող ֆոտոլուսանկարներ, ինչպես նաև կենտրոնում բուժվողների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքներ:
Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և հրավիրված պաշտոնատար այլ անձինք: