icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Առողջապահության նախարարն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպանին / 30-11-2018


Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
Ողջունելով հյուրին՝ Արայիկ Բաղրյանը շնորհավորել է Արտակ Բեգլարյանին ՄԻՊ պատասխանատու աշխատանքը ստանձնելու կապակցությամբ:
Այնուհետև քննարկվել են առողջապահության ոլորտում մարդու իրավունքներին առնչվող տարբեր բնույթի թեմաներ, այդ թվում՝ կապված հիվանդների բուժման և խնամքի հետ:
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ուժեղացնել փոխհամագործակցությու­նը՝ ուշադրության կենտրոնում պահելով բնակչության առողջության պահպանումը և իրավունքների պաշտպանությունը: