icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հաղթենք դիաբետը միասին / 14-11-2018


Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ Արցախի առողջապահության նախարարության և «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ այսօր «Արևիկ» մանկական բուժմիավորումում կազմակերպվել է «Դիաբետն առնչվում է յուրաքանչյուր ընտանիքի» խորագրով միջոցառում:
Միջոցառման ժամանակ շաքարային դիաբետ ունեցող երեխաները հյուրասիրվել են հակադիաբետիկ քաղցրեղենով և թեյերով: Ծրագրի շրջանակներում երեխաներին են բաժանվել նաև գլխարկներ:
«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի նախագահ Խանդութ Հովհաննիսյանն նշել է, որ միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել շաքարային դիաբետի խնդրին, նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը՝ հետագա բարդություններից խուսափելու համար:
Արցախում ներկայումս շաքարային դիաբետով գրանցված են 20 երեխա, ովքեր անվճար ստանում են ինսուլինաթերապիա: Երեխաները գտնվում են մասնագետների հսկողության տակ: Բժիշկ-ծնող- երեխա կապը մշտական է: