icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Շարունակական մասնագիտական զարգացում / 14-11-2018


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի բժշկական մոնիթորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին և դասընթացավար՝ ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի առողջապահության նախարարության շրջանային բուժմիավորումների տնօրեննեը:
Ողջունելով ներկաներին` նախարար Բաղրյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO) ֆինանսավորմամբ, Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Արցախի բժիշկների վեցշաբաթյա վերապատրաստման ծրագրի արդյունքները:
Քննարկվել են նաև ՀՕՖ-ի կողմից Արցախի առողջապահության նախարարության համագործակցության շրջանակներում ապրիլին սկսած համայնքային բուժքույրերի վերապատրաստման ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրում ընդգրկել առաջին փուլին ներառված շրջանների վերապատրաստում չանցած և Շուշիի, Ասկերանի ու Մարտունու շրջանների համայնքային բուժքույրերը:
Համբարձում Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել նախարարության ու բուժմիավորումների պատասխանատուներին՝ իրականացված ծրագրին աջակցելու համար և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության գործում:
Առիթի կապակցությամբ Հայ օգնության ֆոնդի և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության համագործակցությամբ իրականացվող համայնքային բուժքույրերի վերապատրաստման ծրագրում նշանակալի ներդրման և արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել են մի խումբ պատասխանատուներ: