icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ավարտվել է Արցախի մի խումբ բժիշկների արտագնա վերապատրաստման ծրագիրը / 13-11-2018


Այսօր «Արևիկ» մանկական բուժմիավորումում ավարտվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ կազմակերպված Արցախի բժիշկների վեց շաբաթյա վերապատրաստման ծրագիրը:
Դասընթացները իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի դասախոսների կողմից, ովքեր «Ընտանեկան բժշկություն» թեմայով տեսական և գործնական գիտելիքներ են փոխանցել Արցախի Հանրապետության առողջապահական համակարգի առաջնային օղակի բժիշկներին:
Ծրագրին մասնակցել է Ստեփանակերտի և ԱՀ շրջանների բուժմիավորումներից 42 բժիշկ:
Դասընթացի մասնակիցները կստանան շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր համապատասխան կրեդիտներով: