icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Կարևորվում է ՄԻԱՎ-ի կանխարգելումը / 09-11-2018


Արցախի Հանրապետության   առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանին:
Սամվել Գրիգորյանը ներկայացրել է կենտրոնի կողմից իրականացվող ՄԻԱՎ վարակի համաճարակաբանական հետազոտմանը և հայտնաբերմանը միտված միջոցառումները, ինչպես նաև համագործակցության շրջանակները Արցախի առողջապահության ոլորտի հետ:
Կարևորելով ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրերն ու միջոցառումները, նախարար Բաղրյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր գործառույթներին՝ ուղղված ՄԻԱՎ վարակակիրների հայտնաբերման և բնակչության շրջանում սանլուսավորչական աշխատանքներ իրականացնելու գործում:
Կարևորվել է նաև արյան բանկ ունենալու հարցը և պայմնավորվածություն է ձեռք բերվել համատեղ իրագործել ծրագրեր՝ այն ստեղծելու նպատակով:
Հանդիպման ավարտին Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Սամվել Գրիգորյանին իրականացվող աշխատանքների համար և վստահեցրել, որ համագործակցությունը կլինի շարունակական: