icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

«Բաց դռների օր» Հանրապետական բժշկական կենտրոնում / 06-11-2018


ԱՀ առողջապահության նախարարության հրավերով «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնե հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ Արցախ ժամանած մասնագետների խումբը նոյեմբերի 5-ին Հանրապետական բժշկական կենտրոնում «Բաց դռների օրե միջոցառման շրջանակներում կատարել են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և հոդերի սոնոգրաֆիկ հետազոտություններ, նյարդաբանի և ռևմատոլոգի խորհրդատվություններ:
Հետազոտություններն իրականացվել են տեղի բժիշկների հետ համատեղ, ինչն էլ նպաստում է մասնագիտական փորձի փոխանակմանը:
Բացի այդ նման միջոցառումները թույլ են տալիս սկրինինգային հետազոտությունների իրականացման շնորհիվ վաղ շրջանում քաղցկեղածին բջիջներ հայտնաբերելու դեպքում՝ կատարել համապատասխան հետևողական բուժում և կանխարգելել հիվանդության զարգացումը: 
Այցի ընթացքում խորհրդատվություն են ստացել 83 քաղաքացի, 270-ը ենթարկվել են ուլտրաձայնային հետազոտության: