icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հանդիպում նախարարությունում / 05-11-2018


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը նոյեմբերի 5-ին ընդունել է «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին ու կարևորելով բնակչության առողջության պահպանումը, նախարար Բաղրյանը բարձր է գնահատել Արցախի ազգաբնակչության շրջանում իրականացվող բարեգործական ծրագրերը և հույս հայտնել հետագա համագործակցության համար:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրենը նշել է, որ այցի նպատակը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն է՝ սկրինինգային ծրագրերի իրականացման միջոցով, որը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Խաչանուշ Հակոբյանը վստահեցրել է, որ նման այցերը կկրեն շարունակական բնույթ և պատրաստակամություն հայտնել կազմակերպել Արցախի Հանրապետությունից համապատասխան մասնագետների վերապատրաստումը «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ում: