icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն / 31-10-2018


ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի կողմից սույն թվականի նոյեմբերի 5-ին ժամը 9:00-ից կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում կկատարվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ և հետազոտությունները`

• կրծքագեղձի սոնոգրաֆիա և մամոգրաֆիա
• վահանաձև գեղձի սոնոգրաֆիա
• հոդերի սոնոգրաֆիա
• էլեկտրոնեյրոմիոգրաֆիա
• դուպլեքս
• նյարդաբանի խորհրդատվություն
• ռևմատոլոգի խորհրդատվություն
Ցանկացողները կարող են նշված օրը դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 94-32-27 հեռախոսահամարով:
Առողջապահության նախարարության թեժ գիծն է 3003 կարճ հեռախոսահամարը: