icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Քայլ դեպի էլեկտրոնային առողջապահություն / 26-10-2018


Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության  նախարար Արայիկ Բաղրյանն այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, հանդիպել բուժանձնակազմի հետ:
Հանդիպման նպատակը էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնման հարցն էր:
Քննարկվել են  հարցեր ու առաջարկներ, պարզաբանվել  համակարգին  անցնելու  նպատակահարմարությունն  ու արդյունավետությունը:
Նախարար Բաղրյանը  կարևորել է համակարգի ներդնումը և վստահեցրել, որ այն կկարգավորի այցելուների հոսքը և կթեթևացնի  բուժհիմնարկի ծանրաբեռնվածությունը:
Այնուհետև հանձնարարել է բուժհիմնարկի տնօրինությանն ու բուժանձնակազմին անցումը էլեկտրոնային  համակարգին իրականացնել  փուլ առ փուլ և հետևողականորեն:
Հանդիպման ավարտին քննարկվել են նաև այլ հարցեր կապված բուժհիմնարկի տարբեր գործառույթների հետ: