icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ուռուցքաբանական դիսպանսերը աշխատում է նոր մասնաշենքում / 19-10-2018


Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել են Ուռուցքաբանական դիսպանսերի նորակառույց մասնաշենք, ծանոթացել հաստատության գործունեությանը, զրուցել բուժանձնակազմի և այնտեղ բուժվող հիվանդների հետ:
Դիսպանսերի շենքի շինարարական աշխատանքները ավարտվել է 2017 թվականի ապրիլին, որը այսօր արդեն համալրվել է ժամանակակից սարքավորումներով ինչպես պետական բյուջեի, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիական «Հայ-Մեդ» բժշկական մարդասիրական ընկերության՝ ի դեմս Հովհաննես Հեքերյանի և Մոսկվայի «ՎԻՎԱ» բարեգործական հասարակական կազմակերպության(«ВИВА» Врачи и Волонтеры – Армении) ֆինանսական միջոցների հաշվին:
Հիվանդանոցում առկա է 18 մահճակալ շուրջօրյա ստացիոնար բուժման, 14-մահճակալ ցերեկային ստացիոնար բուժման և 4 մահճակալ ինտենսիվ թերապիայի համար:
Այսուհետ հիվանդանոցը բացի ճառագայթային բուժումից, կարող է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված մնացած բոլոր ծառայությունները, մասնավորապես՝ վիրահատական, քիմիոթերապևտիկ, սիմպտոմատիկ բուժումներ և իմոնոթերապիա: Հիվանդների ՀՀ-ում բուժվելու անհրաժեշտությունն առաջանում է միայն ճառագայթային բուժում ստանալու և բարդ վիրահատություններ իրականացնելու նպատակով, որը նույնպես նախատեսվում է առաջիկայում իրականացնել տեղում:
Հաստատությունը համալրված է նաև անհրաժեշտ բժիշկ մասնագետներով, որոնք վերապատրաստվել են Հայաստանում, Ռուսաստանում և Ֆրանսիայում: