icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Այսօր տեսողության համաշխարհային օրն է / 11-10-2018


Տեսողության համաշխարհային օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի  2-րդ հինգշաբթի օրը։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր հանրապետությունում ակնաբուժությունը զարգանում է արագ քայլերով։
Ժամանակակից լազերային ապարատների միջոցով կատարվում են տարբեր ռեֆրակցիոն վիրահատություններ, որոնք հիվանդներին ազատում են ակնոց կրելուց, լավացնելով կյանքի որակը:
Կատարակտայով հիվանդների վիրաբուժական բուժումը վերադարձնում է տեսողությունը:
Գլաուկոմայով հիվանդները պարտադիր պետք է գտնվեն բժիշկների հսկողության տակ մինչև վիրահատությունը և դրանից հետո, քանի որ հիվանդության վատթարացումը կարող է բերել կուրության:
Հատուկ խումբ են կազմում շաքարային դիաբետով հիվանդները, որոնց մոտ ժամանակի ընթացքում զարգանում է դիաբետիկ անգիոռետինոպաթիա, որը նույնպես կարող է բերել կուրության, եթե ժամանակին չկատարվի համապատասխան պահպանողական բուժում:
Այժմ Արցախի Հանրապետությունում, Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում ակնաբուժական ծառայությունը հագեցած է ժամանակակից բուժական և ախտորոշիչ սաքավորումներով, որոնք թույլ են տալիս ճիշտ ախտորոշել և կատարել համապատասխան բուժում: Առկա է նաև YAG-լազերային ապարատ, որի միջոցով կատարվում է փոքր ամբուլատոր վիրահատություններ: Վերոհիշյալ ապարատի բացակայության պատճառով նախորդ տարիներին հիվանդները պարտադրված մեկնում էին ք. Երևան:
Վերջին օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի կողմից նվիրատվության կարգով տրամադրված Alkon ֆիրմայի INFINITY սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել կատարակտի էմուլսիֆիկացիա, իսկ IOL Master սարքավորումը թույլ է տալիս հաշվել ներակնային ոսպնյակի ուժը:
Տեսողության բարձր սրությունը պահպանելու նպատակով խորհուդ է տրվում ժամանակին այցելել ակնաբույժի: Տեսողության իջեցման սկզբնական սիմպտոմների առաջացման դեպքում, խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ և պետք է հիշել, որ բուժման հետաձգման պարագայում կարող է առաջանալ անվերադարձ փոփոխություններ: