icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ Արցախում իրականացվում է «Բաց դռների օր» / 09-10-2018


Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում հոկտեմբերի 8-12-ը իրականացվում է «Բաց դռների օր» միջոցառում՝ Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և հայկական համայնքի օժանդակությամբ  արտասահմանից ժամանած մի խումբ բժիշկների կողմից:
ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, «Արևիկ» մանկական բուժմիավորումում ժամանած մասնագետների կողմից տեղի բժիշկների հետ համատեղ անվճար
հիմունքներով իրականացվում են բնակչության ընդունելություն, խորհրդատվություն ու վիրահատական միջամտություններ:
Պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանը կարևորել է նման շփումներն ու մասնագիտական փորձի փոխանակումը և ընդգծել, որ փորձում են իրենց ներդրումն ունենալ Արցախում:
Հյուպատոսը նշել է նաև, որ խումբը արդեն 3-րդ անգամ է այցելում Արցախ և հավաստիացրել, որ այն կլինի շարունակական: