icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բժշկական առաքելությամբ՝ Ֆրեզնոյից / 08-10-2018


ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած ՀՀ պատվավոր հյուպատոս Բերջ Ապկարյանին, ով երրորդ անգամն է Արցախում մարդասիրական առաքելությամբ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որը կազմված է 19 հոգուց, 10-ից ավելի բժիշկների կողմից Արցախի բուժհաստատություններում «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում անվճար հիմունքներով իրականացնում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ ու վիրահատություններ:
Բերջ Ապկարյանը նշել է, որ մասնագետների խմբում ընդգրկված են նաև ոչ հայ բժիշկներ, ովքեր նույնպես մեծ պատրաստակամությամբ են ներկայանում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Հանրապետություն՝ բնակչությանը որակյալ մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու նպատակով:
Նախարար Բաղրյանը բարձր գնահատելով առաքելությունը, հույս է հայտնել շարունակական համագործակցության հարցում, ինչպես նաև կարևորել՝ հետագայում պլանավորել աշխատանքները նախապես առաջնահերթություն տալով պահանջված մասնագետներին ու բարեգործական հիմունքներով ներկրվող սարքավորումներին: