icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Համագործակցությունը շարունակվում է / 03-10-2018


ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Պերճ Քիլաջյանին, հիմնադիր նախագահ Զարե Ուզունյանին և Արցախում գործունեություն ծավալած նույն կազմակերպության գործադիր տնօրեն Վահագն Ղազարյանին:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով Շուշիի ատամնաբուժական կլինիկայի գործունեության 20-ամյակի առիթով նախարար Արայիկ Բաղրյանը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների համար և պատրաստակամություն հայտնել աջակցել առաջիկա ծրագրերին:
Պերճ Քիլաջյանը նախարարին ներկայացրել է հանրային կառույցի անցած ուղին և գործունեությունը, նշել որ արդեն տասնչորս տարի է «Ձեռք-ձեռքի» հասարակական կազմակերպությունն Արցախում իրականացնում է առողջապահական ծրագրեր և այսօր ևս շարունակում է իրականացնել ստոմատոլոգիական ծառայություններ հանրապետության որոշ շրջաններում՝ պետական մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հետագա շրջանակները: