icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը հոկտեմբերի 8-12-ը կիրականացնի անվճար հետազոտություններ և վիրահատություններ / 02-10-2018


ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի հովանավորությամբ, Ֆրեզնոյի բժշկական առաքելության մասնագետների կողմից, սույն թվականի հոկտեմբերի 8-12-ը ներառյալ ժամը 10:00-ից կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում, որի ընթացքում կկատարվեն հանրապետության բնակչության անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ հետևյալ բժշկական հիմնարկներում`
ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում` դիմածնոտային վիրաբույժի, քիթ-կոկորդ-ականջաբանի և թերապևտի կողմից:
«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից:
ԼՂՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում` մանկական ուռոլոգի և ատամնաբույժի կողմից:
ԼՂՀ ԱՆ «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ-ում` վիրաբույժ ուռուցքաբանի կողմից:
Վիրահատությունները կկատարվեն նաև լապարոսկոպիկ եղանակով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ /047/ 94-32-27, «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ /047/ 94-38-86, ԼՂՀ ԱՆ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ /047/ 94-34-91 և ԼՂՀ ԱՆ «Ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ /047/ 94-52-18 հեռախոսահամարներով:
Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը: