icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Բակո Սահակյանը հանդիպել է ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակության հետ / 01-10-2018


Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը:
Քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է «Ադվենտիստ Հելս»-ի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում եւ արժեւորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: