icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Առողջապահության նախարարն ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական ընկերության նախագահին / 02-10-2018


Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական, մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովհաննես Հեքերյանին:
Արայիկ Բաղրյանը շնորհակալություն է հայտնել Հովհաննես Հեքերյանին ԱՀ առողջապահության համակարգին՝ որպես աջակցություն մեծ քանակությամբ դեղորայք և բժշկական պարագաներ տրամադրելու համար, կարևորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ծրագրերի ընդլայնման և մասնավորապես արտերկրի առաջատար բժշկական հաստատություններում Արցախի մասնագետների վերապատրաստմանը վերաբերող հարցեր: