icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետները աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով / 01-10-2018


Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների խումբը շարունակում է Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնել հիվանդների հետազոտություններ ու վիրահատություններ՝ տարբեր մասնագիտական ուղղություններով:
Ծրագրի իրականացման համար պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա ամռանը: Նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով ընտրվել ու նախապատրաստվել են համապատասխան հիվանդներ:
Այսօր, ժամանած մասնագետների կողմից իրականացվել են տարբեր միջամտություններ, որոնք կատարվել են Արցախում առաջին անգամ: Առանձնահատուկ պետք է նշել ընկերության անգիոգրաֆիայի բաժանմունքում, տեղի մասնագետների հետ համատեղ կատարված գլխուղեղի զարկերակների անգիոգրաֆիկ հետազոտությունը, որը հիմք կհանդիսանա այն շարունակել նաև հետագայում:
Առաքելության շրջանակներում պատվիրակության կողմից Հանրապետական բժշկական կենտրոնին տրամադրվել է մեծ քանակությամբ արդիական բուժսարքավորումներ, դեղորայք և բժշկական պարագաներ:
Ծրագրի իրականացման նպատակը փորձի փոխանակումն է և այն կլինի շարունակական: