icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բարձրակարգ բժիշկների խումբը սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը կիրականացնի հետազոտություններ և վիրահատություններ / 05-09-2018


«Հայաստան» համահայկական հիմնադրամը ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համատեղ նախապատրաստում է առաջին առողջապահական առաքելության իրականացումը Արցախի Հանրապետության ԱՆ «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ում 2018թ. սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը:

Առաքելության շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բարձրակարգ բժիշկների խումբը կիրականացնի հետազոտություններ և վիրահատություններ հետևյալ ոլորտներում՝
• Ընդհանուր և անոթային վիրաբուժական միջամտություններ
• Ակնաբուժական միջամտություններ՝ կատարակտա
• Վնասվածքային օրթոպեդիկ միջամտություններ՝
ծնկան հոդի էնդոպրոթեզավորում
ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա
• Ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ) միջամտություններ
• Ինվազիվ սրտաբանական միջամտություններ
• Էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա
• Գինեկոլոգիական վիրահատություններ
Վիրահատությունների համար հետազոտությունները անցկացվելու են նախօրոք:
Հաշվի առնելով, որ նման ծրագրերը կլինեն շարունակական, քաղաքացիները կարող են դիմել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ հերթագրվելու մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը: Այն քաղաքացիները, ովքեր չեն ընդգրկվի այս փուլում, հնարավորություն կստեղծվի համապատասխան բուժօգնությունը կազմակերպել հաջորդ այցի շրջանակներում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 047 97-13-02 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Գինեկոլոգիական խնդիրների դեպքում զանգահարել 047 94-01-97 հեռախոսահամարով և դիմել ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ: Առողջապահության նախարարության թեժ գիծն է 30 03 կարճ հեռախոսահամարը: