Բաց դռների օր Հադրութի շրջանում 16․07․2018թ․ / 16-07-2018


 Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կարո Մեղրիկյանի անվան աչքի հիվանդությունների կանխարգելման» կենտրոնը ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Հադրութի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում հուլիսի 2-14-ը իրականացրել է ակնաբուժական խորհրդատվություններ և հետազոտություններ:
   Հայաստանից ժամանած մասնագետները խորհրդատվություն են իրականացրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների, վիրավորված ազատամարտիկների, ինչպես նաև նրանց ընտանիքի ակնաբուժական խնդիրներ ունեցողների շրջանում:
 Տեղեկացնենք, որ ծրագրի կազամակերպիչները երրորդ անգամ են այցելում Արցախ և ամբուլատոր պայմաններում բնակչության ցուցաբերեում անհրաժեշտ բուժօգնություն։
   Ընդհանուր առմամբ Հադրութի շրջանային բուժմիավորումում հետազոտվել է 360 քաղաքացի, 30 հիվանդի տեղում տրամադրվել է դեղորայք, 320-ին նշանակվել են ակնոցներ։
 Ծրագիրը շարունակական բնույթ է կրում , մասնավորապես, պատրաստ լինելուն պես մարդկանց կտրամադրվեն անհատական ակնոցներ: