Նախարարը ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին 04.06.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունիսի 4-ին ընդունել է «Code 3 Angels» ամերիկյան բարեգործական կազմակերպության ղեկավար Ջո Կրիկորյանին: Կազմակերպությունը առաջին բուժօգնության հետ կապված ծրագրեր է անցկացրել ՀՀ Երևան, Ծաղկաձոր և Գյումրի քաղաքներում, Մեքսիկայում, Լիբանանում և ԱՄՆ-ում:
   Կառույցի ղեկավարը Կարինե Աթայանին է ներկայացրել այցի նպատակը` նախատեսում են Արցախի ուսումնական հաստատություններում առաջին բուժօգնություն թեմայով ուսումնավարժական դասընթացներ անցկացնել:
   Նախարար Աթայանը կարևորել է թրեյնինգների կազմակերպումը և առաջարկել սկզբնական աշխատանքները մեկնարկել դպրոցների բուժքույրերի, համապատասխան մասնագիտացված ուսուցիչների, այնուհետև բոլոր մասնագետներ հետ:
   Հանդիպման ժամանակ նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա աշխատանքների կազմակերպման ընթացքը:
   Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության համար և վստահեցրել, որ այն կլինի արդյունավետ: