Գայլի կծած բոլոր քաղաքացիները շարունակում են ստանալ բժշկական օգնություն` համաձայն ուղեցույցերի 31.05.2018թ.

 Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում բուժում ստացող Մեծ Թաղեր գյուղի բնակիչներ` 2008թ. ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանի, ընդունված ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով, 2014թ. ծնված Արինա Վալերիկի Մարգարյանի, դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով, Տումի գյուղի բնակիչ 2000թ. ծնված Կամո Կառլենի Գասպարյանի, դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի գայլի կծած վերքերով, վիճակը կայուն է և գնահատվում է միջին ծանրության:
   Նույն միջադեպի հետևանքով Հադրութի շրջանային բուժմիավորում դիմած Տումի գյուղի բնակիչ 1977թ. ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով` գտնվում է ամբուլատոր հսկողության տակ:
  Այսօր բոլորին ներարկվել է հակակատաղության պատվաստանյութի երկրորդ դոզան:
  2008 թվականից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է 4 կատաղության դեպք, որից 2008թ. Հադրութի շրջանում երկու դեպք գայլի հոշոտում, 2013թ. և 2014թ. Մարտունու շրջանում մեկական դեպք շան և փորսուղի կծած: