Գայլի կծած բոլոր քաղաքացիներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական սպասարկում 29.05.2018թ.

 Մայիսի 28-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում արձանագրված գայլի հարձակման հետևանքով՝ 3 անչափահաս երեխա, մարմնական վնասվածքներով, ժամը 19:10-ին տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում:
   1. 2008թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Տիգրան Խաչատուրի Խամփերյանը ընդունվել է ազդրի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:
  2. 2014թ. Մեծ Թաղեր գյուղում ծնված Արինա Վալերիկի Մարգարյանը ընդունվել է դեմքի և գլխի մազածածկ շրջանի՝ գայլի կծած վերքերով:
   3. 2000թ. Տումի գյուղում ծնված Կամո Կառլենի Գասպարյանը ընդունվել է դեմքի և աջ սրունքի միջին երրորդականի՝ գայլի կծած վերքերով:
   Նույն միջադեպի հետևանքով՝ ժամը 19:45-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հադրութի շրջանային բուժմիավորում է դիմել 1977թ. Տումի գյուղում ծնված Լյովա Սուրենի Արզումանյանը՝ աջ վերին վերջույթի թաթի դրսային մակերեսի քերծված վերքերով:
   Տուժածներին ցուցաբերվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին, ինչպես նաև հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի: