ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Արցախում էր 27.05.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը մայիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
 Նախարար Աթայանը ներկայացրել է ԱՀ առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները։
 Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ուղիները, ուրվագծել անելիքները: Անդրադարձ է կատարվել Արցախի բժշկական հաստատությունները ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման և մասնագետներով համալրման խնդիրներին, ինչպես նաև մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող հարցերին:
   Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մի շարք բժշկական հաստատություններ` ծանոթացել շենքային պայմաներին և բուժսպասարկման որակին:
   Նախարար Թորոսյանը հավաստիացրել է, որ տարբեր ձևաչափերով համագործակցությունը շարունակական է լինելու և պատրաստակամություն է հայտնել նպաստել Արցախի առողջապահության հետագա զարգացմանը: