icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն / 18-04-2018


ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի ապրիլի 21-ին և 22-ին Արցախ կժամանեն ՀՀ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի ՄխիթարՀերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Գեորգի Գրիգորիի Օկոևի գլխավորությամբ մի խումբ մասնագետներ` այդ թվում նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, ռեպրոդուկտոլոգ, բժիշկ սոնոգրաֆիստ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և էնդոսկոպիկ վիրաբույժներ:
Նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում մասնագետների կողմից ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:
Ցանկացողները կարող են նշված օրերին դիմել Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն կամ զանգահարել /047/94-38-86 հեռախոսահամարով: