Նախարարն այցելել է շրջանային բուժմիավորումներ 16.04.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 14-ին աշխատանքային խմբով այցելել է Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ:
   Կարինե Աթայանը շրջայց է կատարել բուժհիմնարկներում, ծանոթացել տիրող իրավիճակին, տեսակցել հիվանդներին, ինչպես նաև հանդիպել բուժանձնակազմի հետ: Քննարկվել են առկա խնդիրները՝ ուղղված կադրային ապահովության, սարքավորումներով համալրման և այլ ներքին գործառույթների, որի արդյունքում նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:
  Այցի շրջանակներում աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է կատարել համապատասխան ոլորտներում և տվել ցուցումներ՝աշխատանքների ճիշտ կազմակերպման ուղղությամբ: