Համագործակցությունը շարունակվում է 05.04.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը ապրիլի 5-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի բժշկական մոնիթորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին:
   Համբարձում Սիմոնյանը Կարինե Աթայանին է տեղեկացրել, որ շաբաթ Երևանում մեկնարկել է Արցախի համայնքային բուժքույրերի վերապատրաստման դասընթացների ծրագիրը, որը Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) իրականացնում է շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակում։
   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գյուղական բժշկական ամբուլատորիաներին անհրաժեշտ բժշկական սարքերով ապահովելու պիլոտային ծրագիրը:
   Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել Համաբարձում Սիմոնյանին երկարամյա արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ այն կրելու է շարունակական բնույթ: