Արցախի լաբորատոր համակարգը արդիականացվում է 12.03.2018թ.

   Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը մարտի 12-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի ներկայացուցիչներին՝ տնօրենի տեղակալ Կարինե Թեյմուրադյանի գլխավորությամբ:
   ՀՀ և ԱՀ լաբորատոր մասնագետների համագործակցությամբ իրականացվում է Արցախի լաբորատոր համակարգի և առանձին լաբորատորիաների գնահատում: Համաձայն ժամանակացույցի ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի մասնագետները ժամանել են Արցախ:
  Կարինե Թեյմուրադյանը նախարար Աթայանին է ներկայացրել, որ հանրապետության տարածքում գնահատման կենթարկվեն բոլոր լաբորատորիաները: Արդյունքների հիման վրա Արցախի լաբորատոր համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագիր կներդրվի:
   Նախարար Աթայանը առաջարկել է ավելի խորը ուսումնասիրել լաբորատորիաների գործունեությունը և տալ օբյեկտիվ գնահատական, հետագայում ձեռնարկել գործնական քայլեր: Արցախից կձևավորվի մենեջերական խումբ՝ ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու համար:
   Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին և աշխատանքներին մաղթել հաջողություններ: