Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվ 07.03.2018թ.

   Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ:
   Գարնանային տոների այս գեղեցիկ մեկամսյակը ևս մեկ առիթ է մեր երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերը ձեզ ուղղելու համար:
   Որպես առողջապահության նախարար ցանկանում եմ ընդգծել մեր համակարգի կանանց մեծ հարգանքի արժանի ամենօրյա աշխատանքը: Քանզի մայր ու կին լինելուց զատ ձեր մասնագիտությամբ աստվածահաճո այնպիսի առաքելություն եք ստանձնել, որ պարտադրում է մշտապես բարեգութ ու պատասխանատու լինել, գիշեր ու զօր պայքարել մարդկանց կյանքի և առողջության համար։
   Սիրելի՛ կանայք, վերստին շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, գարնանային հմայք ու մասնագիտական հաջողություններ։ Թո՛ղ բոլորիդ հոգիներում, ընտանիքներում ու աշխարհում մշտապես խաղաղություն թևածի։ Թո՛ղ իրականանան ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:

                                                                                                                       Կարինե Աթայան