Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում 22.02.2018թ.

   Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին այցելել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արեւիկ» մանկական բուժմիավորում, հանդիպել բժշկական անձնակազմի հետ եւ քննարկել հաստատության գործունեությանը վերաբերող տարբեր հարցեր:
   Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջապահության ոլորտը, մասնավորապես՝ մանկական բժշկությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը բուժսպասարկման որակը բարձրացնելու, որակյալ բժշկական կադրեր պատրաստելու եւ վերապատրաստելու ուղղությամբ:
   Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք: