Ընդլայնված խորհրդակցություն 02.02.2018թ.

  Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը փետրվարի 2-ին ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել` համակարգի բուժհիմնարկների գործադիր տնօրենների մասնակցությամբ:Քննարկվել են բուժհիմնարկների գերկատարումների և թերկատարումների, իմունականխարգելման գործընթացի, բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների նկատմամբ հսկողության և կանխարգելման վերաբերյալ հարցեր:
   Այնուհետև նախարար Կարինե Աթայանը տեղեկացրել է, որ մարտ ամսին ՀՀ և Արցախի լաբորատոր մասնագետների համագործակցությամբ նախատեսվում է իրականացնել Արցախի լաբորատոր համակարգի և առանձին լաբորատորիաների գնահատում: Արդյունքների հիման վրա ԱՀ լաբորատոր համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագիր կմշակվի:
  ՀՀ-ի լաբորատոր մասնագետների կողմից Արցախում կկազմակերպվի լաբորատոր որակի կառավարման արդի թեմաներով դասընթացներ:
 Շարժական լաբորատորիաների շահագործմամբ Արցախում կիրականացվի դաշտային հետազոտություններ` ապահովելով Արցախի լաբորատոր մասնագետների ուսուցումը:
  Քննարկվել են նաև սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման հետ կապված հարցեր, որի կապակցությամբ հանձնարարվել է կնքել համապատասխան պայմանագրեր ապահովագրական ընկերությունների հետ:
 Ամփոփելով խորհրդակցության արդյունքները նախարար Աթայանը գործադիր տնօրեններին տվել է հանձնարարականներ բուժհիմնարկներում աշխատանքները առավել որակյալ ու մատչելի կազմակերպելու ուղղությամբ: