icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն / 13-02-2018


   ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի փետրվարի 16-ից 21-ը Արցախ կժամանեն Մոսկվայի Հայ վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի մասնագետները, որոնք Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կիրականացնեն կոնք-ազդրային հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ, ինչպես նաև հետվնասվածքային բարդությունների շտկում:
Ցանկություն հայտնողները հերթագրվելու համար կարող են աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 16:00 դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/ 94-13-50 հեռախոսահամարով: