Նախարարը ընդունել է ՀՀ-ից ժամանած լյարդաբաններին 26.01.2018թ.

   ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը հունվարի 26-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանին, «Բուժքույրերի Միավորում» ՀԿ-ի նախագահ Գեղանուշ Ստեփանյանին և մի խումբ լյարդաբանների:
   Կարինե Աթայանը ողջունել է հյուրերին նշելով, որ համագործակցությունը շատ արդյունավետ էր և կապերը Արցախի մասնագետների ու ՀՀ լյարդաբանների միջև ավելի ամրապնդվեց: Շնորհիվ այս նախադրյալների Վիրուսային Հեպատիտ Ց-ով ինֆեկցված Արցախից 40 հիվանդներ ընդգրկվել են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված ծրագրի մեջ և ստացել լիարժեք բուժում:
  Հասմիկ Ղազինյանը նախարար Աթայանին ներկայացրել է իրենց այցի նպատակները, որ Արցախ այցելել են բնակչությանը անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություններ, ազգաբնակչության սկրինինգ հետազոտություներ վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ իրականացնելու համար, ինչպես նաև անցկացնել սեմինարներ` դասախոսություններ բժիշկների և բուժքույրերի համար:
   Գեղանուշ Ստեփանյանը ընդգծել է, որ սեմինարի թեմանները մասնավորապես միտված են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը և պատրաստակամություն հայտնել նպաստել Արցախում բուժքույրերի կրթմանը:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը տեղեկացրել է, որ Հայաստանում երկրորդ փուլով բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների կանխարգելման ծրագիր է գործադրվում և Արցախը նույնպես ընդգրկված է այդ աշխատանքների մեջ:
 Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին համագործակցության համար և վստահեցրել, որ այն շարունակական է լինելու: