icon
Թեժ գիծ` 3 0 0 3
moh@health.nkr.am

Հայտարարություն 23.01.2018թ. / 23-01-2018


ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ Հայկական Լյարդաբանական Ասոցիացիայի նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվելու են լյարդաբանական օրեր:
Սույն թվականի հունվարի 27-ին, ժամը` 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում կիրականացվի «Բաց դռների օր» միջոցառում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու, Հասմիկ Լևոնի Ղազինյանի և մի խումբ լյարդաբանների կողմից: Այդ ընթացքում կիրականացվեն բնակչության անվճար ընդունելություն, խորհրդատվություն, սոնոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև ազգաբնակչության սկրինինգ հետազոտություն վիրուսային հեպատիտ C-ի նկատմամբ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ կամ զանգահարել /047/ 95-17-99: